AM
29 Հոկտեմբեր 2010 - 12:38 AMT

Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 7 մարզիկներ

2010թ. նոյեմբերի 4-ից 8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են 7 մարզիկներ: Կանանց մրցումներում հանդես կգա 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը, տղամարդկանց` Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Վահան Վարդանյանը (57կգ), Վահրամ Գրիգորյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68կգ), Աշոտ Դանիելյանը (74կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ):

Հայկական պատվիրակությունը, որի կազմում են նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը Տաշքենդ կմեկնի նոյեմբերի 2-ին, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: