Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տեր Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) կարող է մրցել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինզիրուկի հետ (Ուկրաինա):
WBO տարեկան ժողովում որոշվել է, որ Ձինզիրուկը պետք է պաշտպանի իր տիտղոսը, և հավակնորդներն են` Պոլ Ուիլյամսը և Խուլիո Սեսար Չավես կրտսերը: Ինչպես հաղորդում է fightnews.com-ը, հավանական է, որ այդ բռնցքամարտիկները հրաժարվեն, և Ձինզիրուկի մրցակիցը կդառնա Մարտիրոսյանը:
«Բոլորը գիտեն, թե ես ինչպես եմ սպարինգում հաղթել Ձինզիրուկին: Պատկերացրեք, ինչի կնմանվի նրա դեմքն այն բանից հետո, երբ ես մի լավ կաշխատեմ նրա վրա առանց բռնցքամարտի սաղավարտի»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ հոգնել է այսպես կոչված չեմպիոններից, և, ամեն դեպքում, WBO տիտղոսը կլինի իրենը:






