Showtime հեռուստաալիքը դեկտեմբերի 11-ին կանցկացնի բռնցքամարտի երեկո, որի գլխավոր իրադարձությունը կլինեն երկու հետաքրքիր մենամարտերը թեթևագույն քաշային կարգում մրցաշարի շրջանակներում:
Երկրպագուները կտեսնեն IBO, WBC և WBA արքա Վիկ Դարչինյանի(35-2-1, 27 КО) և անպարտելի Աբներ Մարեսի (20-0-1, 13 КО) մենամարտը: Տեղի կունենա նաև ռևանշ հանդիպում IBF վարկածով չեմպիոն Յոնիի Պերեսի (20-0-1, 14 КО) և Ջոզեֆ Ագբեկոյի (27-2, 22 КО) հետ:
Ինչպես հաղորդում է boxingscene.com-ը, մենամարտերը մեքսիկական Լեոնի փոխարեն տեղի կունենան Լոս Անջելեսում:






