AM
3 Նոյեմբեր 2010 - 11:29 AMT

Զավեն Անդրիասյանը Չիգորինի հուշամրցաշարում վաստակել է 4.5 միավոր

Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարում, որը Ռուսաստանի գավաթի փուլ է, կայացել է 6-րդ տուրը:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 6 տուրերից հետո հավաքել է 4.5 միավոր: Հրանտ Մելքումյանը, Դավիթ Հարությունյանը և Կարեն Գրիգորյանը ունեն 4-ական միավոր: Հուշամրցաշարի առաջատարը 6 միավորով Իվան Սոկոլովն է (Բոսնիա և Հերցեգովինա), հաղորդում է armchess.am-ը: