Նոյեմբերի 4-ին ավստրիական «Զալցբուրգը», որտեղ հանդես է գալիս ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում ոչ ոքի է խաղացել «Յուվենտուսի» հետ, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը:
Իտալական ակումբը A խմբի բոլոր խաղերում ոչ ոքի է խաղացել և զբաղեցնում է երրորդ տեղը: Իսկ «Զալցբուրգը» «Յուվենտուսի» հետ խաղում ոչ ոքիի շնորհիվ հավաքել է երկու միավոր և եզրափակում է խումբը: A խմբի առաջատարը «Լեհան» (Լեհաստան) է 7 միավորով:
Եվրոպայի լիգայի հաջորդ խաղը «Զալցբուրգը» կանցկացնի դեկտեմբերի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ:






