AM
5 Նոյեմբեր 2010 - 09:37 AMT

Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացել է 7-րդ տուրը

Միխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարում, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի գավաթի փուլ է, կայացել է 7-րդ տուրը:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը հավաքել են 5-ական միավոր: 4.5-ական միավոր ունեն Դավիթ Պետրոսյանը և Գևորգ Հայրապետյանը:

Հուշամրցաշարի առաջատարն Իվան Սոկոլովը (Բոսնիա և Հերցեգովինա), որն ունի 6.5 միավոր, հաղորդում է armchess.am-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1400000 ռուբլի: