AM
5 Նոյեմբեր 2010 - 09:38 AMT

Լևոն Պաչաջյանը գրավել է «Էսթեղլալ Թեհրանի» դարպասը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի իրանական «Սանատ նավթ» ակումբը երկրի առաջնության 14-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Էսթեղլալ Թեհրանին»: «Սանատ Նավթի» կազմում գոլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպանը, հաղորդում է persianleague.com-ը:

Հաղթանակից հետո Պաչաջյանի ակումբը 22 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: