AM
6 Նոյեմբեր 2010 - 14:52 AMT

«Ուլիսը» Հայաստանի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալներ

Նոյեմբերի 6-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 27-րդ տուրի խաղերը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Բանանցն» ընդունեց «Կիլիկիային» և Արսեն Բալաբեկյանի գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով:

«Բանանցը» 61 միավորով ժամանակավորապես գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 59 միավորով երկրորդ տեղում է, «Գանձասարի» դեմ խաղը կկայանա նոյեմբերի 27-ին:

«Ուլիսը» սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ` 1:1 և նվաճեց Հայաստանի առաջնության բրոնզե մեդալը: Սևադա Արզումանյանի սաները հավաքեցին 52միավոր և անհասանելի դարձան «Միկայի» համար, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: