AM
8 Նոյեմբեր 2010 - 14:55 AMT

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը հաջող է մեկնարկել Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում մեկնարկեց շախմատի Ռուսաստանի Գավաթ-2010-ը: Խաղարկությունն ընթանում է նոկաուտ-համակարգով ու մասնակցում են նաև արտասահմանյան շախմատիստներ, որոնք իրենց լավ էին դրսևորել միջազգային մրցաշարերում:

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանն առաջին տուրում հաղթեց Պավել Պոնկրատովին (Ռուսաստան), նրանց երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 32 գրոսմայստերներ, առաջնության մրցանակային ֆոնդը 1190000 ռուբլի է: