AM
9 Նոյեմբեր 2010 - 08:37 AMT

Երևանում տեղի կունենա համաժողով ԱՊՀ և բալթյան 11 երկրների ԱՕԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

Նոյեմբերի 11-14-ը Երևանում կանցկացվի ֆորում ԱՊՀ և բալթյան 11 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների /ԱՕԿ/ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ծրագրում նախատեսված են «Լոնդոն -2012 » `ամառային և «Սոչի -2014 »` ձմեռային օլիմպիական խաղերի շնորհանդեսներն ու դրանց նախապատրաստությանն առնչվող հարցերը: Իրենց երկրների ԱՕԿ- ների և տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեության մասին զեկուցումներով հանդես կգան օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչները:

Կլինեն նաև ելույթներ բարձրակարգ մարզիկների բժշկական վերահսկողության, ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի և այլ հարցերի մասին:

Հաջորդ օրը ` նոյեմբերի 13-ին հյուրերը կմասնակցեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայանալիք ՀԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը: