Նոյեմբերի 8-ին Տոկիոյում կայացավ K-1 WORLD MAX Final 8-ի եզրափակիչ մրցաշարը:
Ռինգում հանդիպեցին թեթևագույն քաշային կարգում մոլորակի լավագույն մարզիկները: Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս հաղթեց Գիորգիո Պետրոսյանը (Իտալիա) և ունիկալ ռեկորդ սահմանեց` երկու տարի անընդմեջ հաղթանակ տանելով K-1 WORLD MAX-ում:
Պետրոսյանը հաջորդաբար պարտության մատնեց Ալբերտ Կրաուսին, Մայք Զամբիդիսին և Յոշիխիրո Սատոյին, հաղորդում է allboxing.ru-ն:






