Հայաստանի հավաքականի և դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռևս պաշտոնապես ոչինչ պարզ չէ «Էսպանյոլ» տեղափոխվելու հարցում:
Ըստ elmundodeportivo.es-ի, «Էսպանյոլի» տեխնիկական ծառայությունը շահագրգռված է Մովսիսյանով և հետևում է նրա խաղին:
«Ես ինտերնետում եմ կարդացել, որ «Էսպանյոլը» հետաքրքրվում է ինձնով: Դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Կան նաև այլ ակումբներ, որոնք ցանկանում են ձեռք բերել ինձ: Այդ հարցերով զբաղվում է իմ գործակալը և նորությունների դեպքում մենք հայտարարություւն կանենք»,-ասել է Մովսիսյանը:
Հարձակվողը վնասվածք է ստացել, որի պատճառով հանդես չի գալիս «Ռանդերսի» կազմում, ըստ նրա, հաջորդ շաբաթ նա կրկին կկարողանա խաղալ:






