«Մետալուրգ 3»-ի հետ խաղից առաջ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվում է ընդհանուր խմբում, բայց դեռ լավագույն մարզավիճակում չէ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Դրանից առաջ Մխիթարյանը հիվանդության պատճառով մարզվում էր անհատական ծրագրով: Նա հանդես է գալիս «Շախտյորի» կազմում հոկտեմբերի 23-ից:
Ավելի վաղ Լուչեսկուն հայտարարել է, որ չի կարող ապաքինվել սեզոնի ավարտից առաջ:






