AM
12 Նոյեմբեր 2010 - 10:08 AMT

Կարլ Ֆրոչ. Արթուր Աբրահամը հաստատ վախենում է ինձանից

Կարլ Ֆրոչը «Super Six» մրցաշարի 3-րդ շրջանում Արթուր Աբրահամիդեմ մենամարտից առաջ ասել է, որ դա համաշխարհային կարգի պայքար է լինելու:

«Հատկապես հրապուրիչ է այն, որ վիճարկվելու է WBC գոտին: Արթուրը հաստատ վախենում է ինձանից, նա գլխի հետ կապված շատ խնդիրներ ունի»,- ասել է Ֆրոչը fightnews.com-ին տված հարցազրույցում:

Ֆրոչը կարծում է, որ նոյեմբերի 27-ին հաղթող կլինի նա, քանի որ ունի որակներ, որոնք բացակայում են Աբրահամի մոտ. արագություն, հմտություններ և ուժ: «Աբրահամը մենամարտերի ժամանակ միշտ օգտագործում է նույն մեթոդները: Ակնհայտ է, որ ես ավելի փորձառու եմ այս քաշի շրջանակներում և ֆիզիկապես ավելի ուժեղ եմ: Հիմա Արթուրը պատրաստ է երրորդ մարտում երկրորդ պարտությանը»,- ասել է բրիտանացի բռնցքամարտիկը: