AM
15 Նոյեմբեր 2010 - 10:06 AMT

Էդուարդ Ասլանյանն ընդգրկվեց 2010-ի սամբոյի լավագույն մրցավարների տասնյակում

Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիան /FIAS/ հրապարակել է 2010 թվականի լավագույն մրցավարների տասնյակը, որում արդեն 11-րդ անգամ ընդգրկված է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը, հաղորդում է Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: