Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջին տուրը: «Պոլիտեխնիկը» 5:2 հաշվով հաղթել է «Հրազդանին»:
«Գյումրի»-«Էրեբունի» խաղում 19 գոլ է խփվել, խաղն ավարտվել է 11:8 «Էրեբունու» օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:
Առաջին տուրից հետո «Պոլիտեխնիկն» ու «Էրեբունին»3-ական միավոր են հավաքել և գրավում են առաջին և երկրորդ տեղերը:
2-րդ տուրի խաղերը տեղի կունենան նոյեմբերի 20-ին ու 21-ին:






