AM
22 June 2001 - 16:47 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ՆԻՍՏԸ

. Մոսկվայում հունիսի 25-ին կկայանա Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը նախաձեռնող միջազգային կոնսորցիումի նիստը: Նիստի աշխատանքին կմասնակցի Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը, նախարար Կարեն Գալուստյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում նա հանդիպում կունենա միջազգային ընկերությունների ՛՛ԻՏԵՌԱ խմբի ղեկավարների հետ: ՛՛Սնարք՛՛ գործակալության տեղեկատվության համաձայն, կոնսորցիումի խորհրդատվական նիստի աշխատանքներին կմասնակցեն ՛՛ԻՏԵՌԱ՛՛ խմբի, ՛՛Գազպրոմ՛՛ կոնցերնի, Հաըաստանի եներգետիկայի նախարարության եւ Իրանի ազգային կորպորացիայի ներկայացուցիչները: