AM
17 Նոյեմբեր 2010 - 08:12 AMT

Լևոն Արոնյանն արագ շախմատի ԱԱ-ում կիսում է 1-2 տեղերը

Լևոն Արոնյանը մասնակցում է արագ շախմատի ԱԱ-ը, որը մեկնարկել է նոյեմբերի 16-ին Մոսկվայում:

Առաջին օրը կայացել են 14 տուրեր: Հայ գրոսմայստերը հավաքել է 10 միավոր և կիսում է 1-2-րդ տեղերը Մագնուս Կարլսենի հետ (Նորվեգիա);

Երկրորդ մրցաշարային օրը կայանալու է նոյեմբերի 17-ին, և շախմատիստները կրկին խաղալու են 14 տուրերում, իսկ վերջին օրը` 10 տուրերում:

Առաջնությունն ընթանում է 2 շրջանով, յուրաքանչյուր պարտիայի համար շախմատիստներին տրվում է 3-ական րոպե և երկու վայրկյան ավելացվում է յուրաքանչյուր քայլի դեպքում: