AM
17 Նոյեմբեր 2010 - 08:22 AMT

Անդրեյ Արշավին. Մեր տեղը Եվրո-2012 B խմբում կախված է Հայաստանի հավաքականի հետ երկու խաղերից

Նոյեմբերի 17-ը ՈւԵՖԱ-ի օրացույցով ընկերական խաղերի օր է: Հայաստանի հակառակորդը Եվրո-2012 խաղերի խմբային փուլում ՌԴ հավաքականը, որը առաջին տեղն է գրավում B խմբում, Վորոնեժում ընդունում է Բելգիայի հավաքականին: Այս խաղին ներկա կլինի նաև Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, որի որոշմամբ նրա սաներն այդ օրը չեն խաղալու:

Ռուսաստանի հավաքականի կապիտան Անդրեյ Արշավինը նշել է, որ իրենց տեղը Եվրո-2012 B խմբում կախված է Հայաստանի հավաքականի հետ երկու խաղերից: «Ամեն ինչ կախված կլինի Հայաստանի հետ խաղերից: Հենց նրանք պետք է մեզ համոզեն, որ մենք նախկինի պես ուժեղ ենք: Մեզ չի խանգարի վստահության ներարկումը, կապված հաղթանակների հեը: Առավել ևս, որ բոլորը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու մեծ ցանկություն ունեն»,-մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը sport-express.ru-ն:

Խմբում Հայաստանի մյուս մրցակիցները կխաղան հետևյալ կերպ՝ Սլովակիայի հավաքականը կընդունի Բոսնիային ու Հերցոգովինային, Իռլանդիան՝ Նորվեգիային, Ալբանիան՝ Մակեդոնիային: