AM
19 Նոյեմբեր 2010 - 08:22 AMT

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն է

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Լևոն Արոնյանը շատ հաջող հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն:

Արոնյանը վաստակեց 24.5 միավոր և օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի, արագ շախմատի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոնի և Մեծ սաղավարտի հաղթողի տիտղոսներին ավելացրեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Երկրորդ տեղում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է, երրորդ տեղում` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):

Սլովակիան ներկայացնող հայ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը հավաքեց 17.5 միավոր և զբաղեցրեց 15-րդ տեղը: