AM
22 Նոյեմբեր 2010 - 09:56 AMT

Արթուր Աբրահամն արդեն ժամանել է Հելսինկի և պատրաստվում է Ֆրոչի հետ մենամարտին

Արթուր Աբրահամն ու նրա թիմն արդեն ժամանել են Հելսինկի, որտեղ նա նոյեմբերի 3-ին Super Six մրցաշարի երրորդ շրջանում Hartwall Areena-ում կմենամարտի բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ: Մենամարտի հաղթողը կստանա WBC գոտին:

Աբրահամը նշել է, որ Հելսինկիում շատ ցուրտ է, սակայն նրան դուր է գալիս այնտեղ: «Մենք նախապատրաստվել ենք ցուրտ եղանակին: Ես կկարողանամ հաղթել Ֆրոչին ու հասնել իմ նպատակին՝ ստանալով նաև WBC գոտին»,-Աբրահամի խոսքերն է հաղորդում fightnews.com-ը: