Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը վերջերս դարձավ աշխարհի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն ու Միխայիլ Տալի մրցաշարի հաղթող, գտնվում է չեխական Մարիանսկե-Լազնե քաղաքում:
Այնտեղ անցնում է «Ձնծաղիկներ» կանանց մրցաշարը և վետերանների «Ծերունիներ» մրցաշարը: Կանանց մրցաշարին մասնակցում են Համփի Քոներուն (Հնդկաստան), Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), միջազգային վարպետ Տերեզա Օլշարովան (Չեխիա) և Արոնյանի ընկերուհին՝ միջազգային վարպետ Արիանե Կաոիլին (Ավստրալիա), հաղորդում է armchess.am-ը:






