AM
23 Նոյեմբեր 2010 - 13:17 AMT

Մոսկվայում տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան 25-րդ պատանեկան մրցաշարը

Մոսկվայում 2011-ի հունվարի 3-12-ը տեղի կունենա աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան 25-րդ պատանեկան մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու են մինչև 14 տարեկան շախմատիստներ, որոնք մրցելու են անհատական և թիմային պայքարում, հաղորդում է armchess.am-ը: