AM
26 Նոյեմբեր 2010 - 07:53 AMT

«Հատիսը» 4-րդ պարտությունը կրեց Եվրոպայի գավաթի խմբային փուլում

Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլի ակումբը նոյեմբերի 25-ին Իսրայելում 2010-2011թթ. Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում հանդիպեց «Էլիտզուրին»:

«Հատիսը» պարտվեց 79:61 հաշվով: Թիմերի միջև առաջին խաղը նույնպես ավարտվեց «Էլիտզուրի» օգտին: Նոյեմբերի 4-ին Երևանում «Հատիսը» զիջել էր իսրայելական թիմին 69:82 հաշվով:

Դա այս սեզոնում «Հատիսի» 4-րդ պարտությունն էր, և նա 4 միավորով եզրափակում է F խմբի աղյուսակը: Հաղթանակից հետո «Էլիտզուրը» հավաքեց 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Դինամո ԳՈՒՎԴ»-ն ունի 5 միավոր: