AM
26 November 2010 - 11:45 AMT

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տուգանվել է 750 հազար դրամով վնասակար արտանետումների համար

ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բաժինը օպերատիվ է արձագանքել նոյեմբերի 14-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած վթարի արդյունքում Ողջի գետի աղտոտմանը: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ բնապայպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների ու վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հունանյանը:

Ըստ նրա, հետազոտվել է Ողջի գետի ջրի վիճակը՝ ջուրն աղտոտված է, «այլ կարծիք լինել չի կարող»:

Հունանյանը հայտնել է, որ գործարանը 650 հազար դրամ է վճարել բնությանը հասցված վնասի համար և ևս 100 հազար դրամ որպես վարչական տուգանք: Ընդ որում, նա գտնում է որ գետի կենդանական աշխարհին վնաս չի հասցվել: