Շախմատի համահայկական օլիմպիադայի հաղթող, ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը ՌԴ Պենզա քաղաքում հանդիպել է Ալեքսեյ Շիրովի հետ Իսպանիայից:
Արագ շախմատի երկու պարտիաներում Նահապետյանն ու Շիրովը մեկական հաղթանակ էին տարել և նրանց հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Կայծակնային շախմատում 3,5:2,5 հաշվով հաղթեց Շիրովը, հաղորդում է armchess.am-ը:






