2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 24 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 778: Այդ թվում` «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 719 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով:
Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS – տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 3195, որից 450-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25: