. «Էներջի ընդ քոմյունիքեյշնզ սոլուշնզ» ընկերությունը եւ «ԻՏԵՌԱ» կորպորացիան համագործակցության նոր ծրագիր են առաջարկում Հայաստանի կառավարությանը: Այդ ծրագրի մանրամասները քննարկվել են Ռոբերտ Քոչարյանի հետ «Էներջի ընդ քոմյունիքեյշնզ սոլուշնզ»-ի տնօրեն Ռոբերտ ՄաքՖարելիի եւ «ԻՏԵՌԱ»-ի փոխնախագահ Վալերի Սերովի հանդիպման ընթացքում: «Առկա» գործակալության տվյալների համաձայն համագործակցության մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս Նյու-Յորքում կայացած բիզնես-համաժողովի շրջանակներում:
Ինչպես նշեց ՄաքՖարելին, «համագործակցության ծրագիրը շատ արդյունավետ է եւ կարող է շուտով իրականացվել»: