AM
29 Նոյեմբեր 2010 - 12:31 AMT

Հունահռոմեական ըմբշամարտի Անրի Դելանի hուշամրցաշարում Հայաստանի հավաքականը 5 մեդալ նվաճեց

Նոյեմբերի 25-27-ը Նիսում (Ֆրանսիա) կայացավ հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային առաջնությունը:

Օլիմպիական չեմպիոն Անրի Դելանի 36-րդ հուշամրցաշարում հաղթողի տիտղոսը նվաճեցին Հովհաննես Վարդերեջյանը (66 կգ ք/կ) և Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ): Երկրորդ տեղը զբաղեցրին Արտակ Հարությունյանը (60 կգ ք/կ) և Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ): Բորանյանը եզրափակչում պարտություն կրեց ազգությամբ հայ Օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրգաշևից, որը ներկայացնում է Ռուսաստանը: Արման Պապյանը 96 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: