Հայաստանի շրջափակումը խանգարում է արտասահմանյան ներդրումների ներգրավմանը, կարծում է Management MIX կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը: Նրա խոսքերով, ներդրումների ներգրավման գործընթացը պետք է ավելի դինամիկ լինի: «Հայաստանը պետք է բարելավի ներդրումային միջավայրը, արտասահմանյան ներդրողներին տրամադրի հարկային և ֆինանսական առավելություններ»,- կարծում է նա:
Բացի դրանից, Սեմերջյանի խոսքերով, արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար անհրաժեշտ է ստեղծել բրենդինգ: «Օրինակ, Սինգապուրը մարդկանց մոտ ասոցացվում է բարձր տեխնոլոգիաների հետ: Հայաստանը նույնպես պետք է հասնի նրան, որպեսզի երկիրը մարդկանց մոտ ինչ-որ ապրանքանիշի ասոցիացիա առաջացնի»,- ասել է նա:
Նրա կարծիքով, Հայաստանում արտասահմանյան ներդրումների ներգրավման գերակա ոլորտներն են թեթև արդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան:






