AM
1 Դեկտեմբեր 2010 - 08:41 AMT

ՎՏԲ-Հայաստան բանկն ավարտին է հացրել վարկային գործերի ձևակերպման կենտրոնացման գործընթացը

2010թ. դեկտեմբերի 1-ին Էրեբունի մասնաճյուղին կից տարածքում, ք. Երևան, Տիգրան Մեծ պող. 48/41 հասցեում ՎՏԲ-Հայաստան բանկը բացել է կենտրոնացված վարկային բեք-օֆիս մանրածախ հատվածի հաճախորդների համար: Դա նշանակում է, որ բոլոր վարկային պայմանագրերը, բացի ոսկու գրավադրմամբ վարկերից, կազմվելու են տվյալ ստորաբաժանումում, իսկ Երևան քաղաքում բանկի հաճախորդները հնարավորություն կունենան վերընշված հասցեում ստորագրել վարկային պայմանագրերը և տեղում նոտարով վավերացնել:

Սա բիզնեսի բոլոր տեսակների, հատկապես կորպորատիվ և փոքր բիզնեսի, ինչպես նաև մանրածախ հատվածի գծով բանկի բոլոր վարկային գործարքների ձևակերպման կենտրոնացման վերջին փուլն է: Բանկը սկսել էր գլխամասում բոլոր վարկային բեք-օֆիսային ֆունկցիաների կենտրոնացման գործընթացը 2010թ.-ին, այդպիսով մասնաճյուղային ցանցին թողնելով առավելապես բանկային պրոդուկտների վաճառքի ֆունկցիաները:

«Մանրածախ վարկային պրոդուկտների համար կենտրոնացված բեք-օֆիսի բացումը գլխամասում բոլոր վարկային գործարքների գծով վարկային որոշումների ընդունման գործընթացի կենտրոնացման գործընթացի տրամաբանական ավարտն է: Կենտրոնացումը մենք դիտարկում ենք, որպես էական գործիք վարկային գործընթացի արդյունավետության, սպասարկման որակի և գործառնական ռիսկերի վերահսկման բարձրացման համար», – նշեց ՎՏԲ-Հայաստան բանկի բանկային ռիսկերի վերահսկման դեպարտամենտի տնօրեն` Ալյոնա Ստրատանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: