Հայաստանը 2011-ի հոկտեմբերի 21-26-ն ընդունելու է մինչև 19 տարեկան պատանիների շարքում 2011-12թթ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլը: Առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա 2012-ին Էստոնիայում:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 10-րդ խմբի մեջ, որտեղ մրցելու է Սլովակիայի, Հունաստանի և Անդորայի հավաքականների հետ:
Ընտրական ռաունդի վիճակահանության ընթացքում 48 թիմերը բաժանվել են 12 խմբի:






