. Այսօր Երեւանում իր աշխատանքը սկսեց Հայաստան-Եւրամիություն գործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը: Նախատեսվում է քննարկել 1996թ. ապրիլի 21-ին ստորագրված «Հայաստանի եւ Եւրամիության միջեւ գործակցության մասին» համաձայնագրի իրականացման ընթացքը: Նիստում քննարկվելու են նաեւ հետագա համագործակցության առաջնային ուղղությունները: Եւրամիության ներկայացուցչները հանդիպումներ կունենան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, կայցելեն երկրի մի շարք ձեռնարկություններ: