AM
1 Դեկտեմբեր 2010 - 14:09 AMT

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում ելույթը սկսեց Ժիլբերտո Միլոշի նկատմամբ տարած հաղթանակով

Բրազիլիայի Ամերիկանա քաղաքում մեկնարկեց այդ երկրի 77-րդ առաջնությունը, որի 12 մասնակիցներից 6-ը հանրաճանաչ գրոսմայստերներ են:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը մրցաշարը սկսեց ամենահամբավավոր մասնակիցներից մեկի` Ժիլբերտո Միլոշի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակով: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Էվերալդո Մացուրայի հետ:

Երկու տուրից հետո Մխիթարյանն ունի 1,5 միավոր: Նա կես քայլով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյից, հաղորդում է armchess.am-ը: