Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է առանց պարտությունների ելույթ ունենալ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն անցնում է թուրքական Բուրդուր քաղաքում:
Դեկտեմբերի 2-ին հայ շախմատիստները 7-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել են Ուզբեկստանի հավաքականին: Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Դավիթ Շահինյանը հաղթել են, միակ պարտությունը կրել է Ռոբերտ Աղասարյանը:
Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 23 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի հավաքականը 2-ն է 18 միավորով:
8-րդ տուրում, որը տեղի կունենա նույնպես դեկտեմբերի 2-ին, հայ շախմատիստները ուժերը կչափեն Թուրքմենստանի հավաքականի հետ:






