AM
4 Դեկտեմբեր 2010 - 08:29 AMT

«Հատիսը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Հատիսի» կանանց թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ակումբի ղեկավարությամբ կողմից ընդունվել է։

Մարզիչն իր հրաժարականը պայմանավորել է ակումբի Եվրագավաթի խաղարկությունում ունեցած ոչ հաջող ելույթներով։

Ինչպես հայտնում է »Հատիսի» մամլո ծառայությունը, «Հատիս» բասկետբոլային ակումբը շնորհակալություն հայտնեց Գիա Ղազանչյանին կատարած մեծ ծավալի աշխատանքի կապացությամբ և ցանկացավ հետագա հաջողություններ մարզչական կարիերայում։

Ղազանչյանի գլխավորությամբ «Հատիսը» 2009թ. իր նորամուտը նշեց միջազգային ասպարեզում՝ հիանալի ելույթ ունենալով Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում։

«Հատիս» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ այս հանդիսանում էր Գիա Ղազանչյանի օգնականը։