AM
4 Դեկտեմբեր 2010 - 12:33 AMT

Շախմատի ԱԱ առաջին հանդիպման ժամանակ Մկրտչյանը կխաղա սպիտակ ֆիգուրներով, իսկ Դանիելյանը` սևերով

Շախմատի կանանց Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ կայացավ վիճակահանություն, որի ժամանակ որոշվեց, թե որ ֆիգուրներով են խաղալու շախմատիստուհիները:

Առաջին տուրի առաջին հանդիպումների ժամանակ կենտ համարները կխաղան սպիտակ ֆիգուրներով, զույգ համարները` սևերով:

Այսպիսով, Լիլիթ Մկրտչյանը Կսիաովեն Ժանգի հետ(Չինաստան) կխաղա սպիտակներով, իսկ Էլինա Դանիելյանը Տատյանա Շադրինայի հետ (Ռուսաստան)` սևերով, հաղորդում է armchess.am-ը:

Առաջնությունը մեկնարկեց դեկտեմբերի 4-ին Թուրքիայի Անթաքիա քաղաքում, կշարունակվի մինչև դեկտեմբերի 24-ը և կընթանա «նոկաուտ» համակարգով: Շախմատիստուհիները երկու պարտիա կանցկացնեն մեկ հակառակորդի հետ: