Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում հայ շախմատիստները նվաճել են նաև անհատական պարգևներ:
Առաջին, երրորդ և չորրորդ խաղատախտակներում ոսկե մեդալներ նվաճել են համապատասխանաբար Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Դավիթ Շահինյանը:
Հայաստանի հավաքականն օլիմպիադայում տարել է 9 հաղթանակ, մեկ ոչ ոքի և 30.5 միավորով դարձել հաղթող` Հնդկաստանի հավաքականից առաջ անցնելով 3 միավորով, որը երկրորդ տեղում է: Երրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է նույնպես 27.5 միավորով:






