AM
11 June 2001 - 19:08 AMT

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

. Լիբանանյան PMF ընկերությունը քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռախոսային ցանցի կառավարմանը մասնակցելու հնարավորությունը: PMF ընկերության ղեկավարությունը բանակցում է ԼՂՀ կառավարության հետ` հանրապետության հեռախոսային ցանցի շահագործման համար լիզինգային պայմանագիր կնքելու շուրջ: ԼՂՀ տնտեսական եւ կառուցվացքային բարեփոխումների նախարար Առնոլդ Աբրահամյանի խոսքերով PMF ընկերությունը պատրաստ է երկրի հեռախոսային կապի զարգացման համար ներդրնել 10 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն լիարժեք արդիականացման եւ վերազինման համար անհրաժեշտ է 30 միլիոն դոլարի ներդրում: