AM
11 June 2001 - 14:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼՈՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆ Ը ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

. ՀՀ ղեկավարությունը բացասական վերաբերմունք ունի Հայաստանի Ռուսաստան-Բելոռուս միությանը անդամակցելու նախաձեռնության նկատմամբ: Բրյուսելից Երեվան վերադառնալուց հետո լրագրողներին այդ մասին հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով Ռուսաստանի Պետդումայի նախագահ `Գենադի Սելեզնյովի, հայտարարությունը այն մասին որ նա ցանկանում է քննարկել այդ հարցը Հայաստանի ղեկավարների հետ: Նախագահի խոսքերով, նա իր կողմից ամեն ինչ կանի, որպեսզի այդ հարցը չքննարկվի: Դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ նա իրավունք չունի խոչընդոտել Ռուսաստան-Բելոռուս Միությանը Հայաստանի անդամակցելու հարցի քննարկմանը, եթե այն լինի օրենքի շրջանակներում: