2010թթ. հունվար – նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով
փոխադրվել է 1478948 մարդ` նախորդ տարվա 1327108 մարդ ցուցանիշի դիմաց, հաղորդում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Վերոնշյալ ժամանակահատվածում երկիր է ժամանել 717004 մարդ` 2009թ. 647438 հոգու դիմաց, իսկ մեկնել է 761944 մարդ` նախորդ տարվա 679670 մարդ ցուցանիշի դիմաց:
Ընդ որում` 2009-2010թթ. հունվար – նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով փոխադրվել է մոտ 7759 տոննա բեռ է փոխադրվել` անցյալ տարվա 7575 տոննա ցուցանիշի դիմաց: Մասնավորապես, ներմուծվել է գրեթե 4764 տոննա բեռ` նախորդ տարվա 4668 տոննայի համեմատ, իսկ առաքվել է 2995 տոննա` 2009թ. 2907 տոննա ցուցանիշի դիմաց:






