2010-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 53.3 հազար կարատ ադամանդ 2009-ի նույն շրջանի 39.1 հազար կարատի փոխարեն (36.1 տոկոս աճ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
Բացի դրանից, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 342.9 կգ ոսկերչական արտադրանք: Ընդ որում այս արտադրության մեջ անկումը 2009-ի հունվար-հոկտեմբերի ցուցանիշի համեմատ կազմել է 43.6 տոկոս կամ 264.4 կգ:






