Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի Բարձրագույն լիգայի և 2011-ի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը:
2011-ին երկու մրցաշարերին մասնակցելու է 9 թիմ: Հայաստանի գավաթը մեկնարկում է մարտի 1-ից «Շիրակ»- «Արարատ» խաղով, այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակչում խաղալու է 2010-ի Հայաստանի գավաթակիր «Փյունիկի» հետ: Քառորդ եզրափակիչի խաղերը կայանալու են մարտի 10-11-ը, իսկ պատասխան խաղերը` մարտի 14-15-ը: Եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 9-ին:
Որոշվել են նաև Բարձրագույն լիգայի մասնակիցների համարները, որոնց համաձայն և կազմվելու է խաղերի օրացույց: 1-9-րդ համարները որոշվել են հետևյալ կերպ. «Կիլիկիա», «Արարատ», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Ուլիս», «Փյունիկ», «Շիրակ» և «Բանանց»:






