Դավիթ Նալբանդյանը չորրորդ անգամ դարձավ Peugeot Argentina Tennis Cup-2010-ի հաղթող, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում: Եզրափակչում ATP վարկանիշով 27-րդ համար Նալբանդյանը հանդիպել է իր հայրենակից Խուան Մոնակոյի հետ, որը վարկանիշային աղյուսակում մեկ հորիզոնականով բարձր է: Նալբանդյանը 6:3, 7:6 հաշվով հաղթանակ է տարել երկու սեթերում:
Թենիսիստները պաշտոնական խաղերում հանդիպել են երեք անգամ, և առայժ առաջատար է Նալբանդյանը` 2:1, հաղորդում է gotennis.ru-ն:






