AM
20 Դեկտեմբեր 2010 - 11:01 AMT

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձավ Բանսկոյի բաց մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձավ բուլղարական Բանսկո քաղաքում ընթացող օփեն մրցաշարի հաղթող: Հայ շախմատիստը մրցաշարում 9 հնարավորից հավաքեց 8 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց իսրայելցի Թամիր Նաբատին` 7.5 միավոր, երրորդ տեղը` բուլղարացի Գրիգոր Գրիգորովը` 7 միավոր:

Այս մրցաշարից հետո Գրիգորյանը 19 կետով բարելավել է իր արդյունքը FIDE վարկանիշում և ունի 2580 միավոր: