Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Peugeot Argentina Tennis Cup-2010 մրցաշարում հաղթանակից հետո խոստովանել է, որ իր առջև նպատակ է դնում վերադառնալ համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակ:
«Հաջորդ սեզոնում ես հնարավորություն կունենամ վերադառնալ լավագույն տասնյակ, շատ գոհ եմ իմ նախասեզոնային նախապատրաստության ընթացքից: Ես պետք է ավելի հաճախ խաղամ տարբեր մրցաշարերում, ցույց տամ կայուն արդյունքներ: Բայց տղամարդկանց թենիսի առաջին քառյակը մեկ աստիճան բարձր է բոլորից: Նրանք անհասանելի են ոչ միայն ինձ համար, այլ նաև այլ տղաների` ինչպես առողջ, այնպես էլ վիրահատություններ տարած»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն:






