2011թ. մարտին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը մտադիր է մեծ խորհրդաժողով կազմակերպել, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես, ներդրողներին, կներկայացվի ՀԱԷԿ-ի նոր բլոկի շինարարության ծրագիրը բոլոր անհրաժեշտ տեխնիկական ու տնտեսական ցուցանիշներով:
Այդ մասին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Կան բավականին շատ շահագրգիռ երկրներ ու ընկերություններ, ֆիզիկական անձիք: Որպեսզի կարողանանք ճիշտ ընտրություն կատարել հաջորդ տարվա մարտին կկազմակերպվի խորհրդաժողով: Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանում գործող տնտեսաիրավական դաշտն է նման մեծ հետաքրքրություն առաջացրել»,-ասել է նա:
Ինչպես ասել է նախարարը, Ռուսաստանն առաջարկում է ամբողջապես ֆինանսավորել և կառուցել ռեակտորային կղզյակ կատարված հետազոտությունների հիման վրա: «Առավել ևս, որ այսօրվա դրությամբ լավագուն ռեակտորներ են համարվում ռուսական արտադրության ռեակտորները»,-հավելել է նա:






