AM
21 Դեկտեմբեր 2010 - 12:43 AMT

ՀՀ էներգետիկայի նախարարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի 2011թ. գազի սակագինը չբարձրանա

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը մտադիր է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, որպեսզի գազի սակագինը երկրում չբարձրանա: «Դեռևս զարգացումներ այդ հարցում չկան: Անում ենք ամեն անհրաժեշտը, որպեսզի 2011թ. գազի գինը մնա անփոփոխ»,-Երևանում կայացած տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 21-ին գործարկվեց Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը: «Դա շատ կարևոր նվաճում է ընթացիկ տարվա համար, քանի որ գազի գնի բարձրացման հետ միասին հաջովեց խուսափել էլեկտրաէներգիայի գների բարձրացումից»,-հավելել է նա: