Գյումրիի «Շիրակ» ակումբը նոր խաղացողներ է ձեռք բերել: Թիմ են վերադարձել Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, որոնք մինչ այդ «Ուլիսում» էին հանդես գալիս:
Արմեն Տիգրանյանի հետ պայմանագիրը կնքվել է մեկ տարով, իսկ Կարեն Ալեքսանյանի հետ՝ երկու տարով, PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Շիրակի» մամլո ծառայությունում:






