Մագնուս Կարլսենից բացի մյուս բոլոր 7 գրոսմայստերները հաստատել են իրենց մասնակցությունը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար առաջնությանը: Կարլսենին կփոխարինի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):
Այդպիսով, առաջին փուլում Լևոն Արոնյանը կխաղա Գրիշչուկի հետ: Մյուս պարտիաներում կհանդիպեն՝ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)-Գատա Կամսկին (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) և Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան):
Հաղթանակի դեպքում, Արոնյանը կհանդիպի Կրամնիկ-Ռաջաբով զույգի հաղթողի հետ, հաղորդում է armchess.am:






